Հունիսի 1-ից Սոչիում կսկսեն գործել 65 լողափ-առողջարաններ


15:56 , 18 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Հունիսի 1-ից հյուրերի համար կբացվեն Սոչիի լողափ-առողջարաններից 65-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ մեջբերելով քաղաքային կառավարման առողջարանների և զբոսաշրջության վարչության տնօրեն Սվետլանա Բատյայկինայի խոսքը:

Նա տեղեկացրել է, որ քաղաքում արձակուրդային սեզոնի նախապատրաստումը սկսվել է մարտի վերջին, այն ընթանում է ըստ պլանի, չնայած երկրում առկա սահմանափակումներին:

Ըստ Ս. Բատյայկինայի, բոլոր 190 լողափերը պատրաստվում են զբոսաշրջիկներ ընդունելուն. «Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո կգործեն 82 լողափեր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։