Փինկ. «Ինձ բոլորովին չի անհանգստացնում իմ տարիքը». ՖՈՏՈՇԱՐՔ


19:14 , 19 հուլիս, 2013

Ladynews.am-ը գրում է.

Գեղեցկուհին հայտնվել է Ավստրալիայի GQ-ի օգօստոսյան համարում կաշվից սեքսուալ շրջազգեստով` ցուցադրելով իր գեղեցիկ կառուցվածքը: Ֆոտոշարքի հեղինակը նշանավոր Էլլեն ֆոն Ունվերտն է:

Ամսագրում հարցազրույցի ժամանակ Փինքը խոստովանել է, որ իրեն բոլորովին չի անհանգստացնում իր տարիքը: Ի տարբերույուն շոու-բիզնեսում իր գործընկերների՝ նա չի վախենում ծերանալուց:

«Ամենաքիչը ինձ անհանգստացնում է իմ տարիքը,-ասում է երգչուհին,- ինձ անգամ դուր է գալիս մեծանալ: Իհարկե մի փոքր տխրում եմ, երբ դեռահասը մոտենում և ասում է` « իմ մայրը պաշտում է ձեզ», սակայն ես ինձ նախկինի նման 17 տարեկան աղջնակ եմ զգում»:600x580600x580600x580