Դիահերձումն անհիմն արգելեցին, հիմա էլ արգելվում է մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումը


09:58 , 18 մայիս, 2020

Դիահերձումն անհիմն արգելեցին։
Հո չե՞ք մոռացել։
Հիմա էլ արգելվում է մասնավոր լաբորատորիաների կողմից կորոնավիրուսային վարակի ստուգումը։
Լիցենզավորված հաստատություններին, այսինքն՝ հիմնարկներին, որոնք շատ ավելի վտանգավոր վարակներ են հայտնաբերել այսքան տարի, ովքեր պետական լաբերին ծալած ունեն իրենց որակյալ աշխատանքով և կազմակերպվածությամբ, ովքեր 10 անգամ ավելի որակյալ կոնսուլտանտներ ունեն, քան կարող է երազել առողջապահության նախարարությունը, ահա այդ պրոֆեսիոնալներին արգելում են կորոնավիրուս ստուգել։

Եթե խնդիրը թեստերի որակն է, կարելի է որակը վերահսկել, սահմանել ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ու պահանջել։
Բայց ոչ, ի՞նչ ստանդարտ, ի՞նչ որակ...
Արգելե՛ք նախույ...

Կից նյութն այստեղ՝ Հետազոտությունները կիրականացվեն միայն նախարարության կողմից հաստատված լաբորատորիաներում