Եթե բոլորը 100 դրամ վճարեն 150-ի փոխարեն, վարորդներն էլ մի օր վերջապես դուրս կգան ցույցի


18:34 , 19 հուլիս, 2013

Շոկի մեջ եմ, որ կան մարդիկ, որոնք կողմ են 150 դրամ վճարելուն: Մի հատ գլոբալ մտածեք բայց՝ եթե բոլորը 100 դրամ վճարեն 150-ի փոխարեն ու իջնեն, վարորդներն էլ մի օր վերջապես դուրս կգան ցույցի, ու վերջապես էդ անասուն փոփոխություն մտցնողների ապուշ ուղեղին կհասնի, որ իրենց արածը մառազմի սահմաններից էլ է դուրս, ու գոնե մի անգամ էս կյանքում հանրության ձայնը կլսվի, ու իրենց անադեկվատ որոշումները հետ կփոխեն: 
Իսկ ինչ վերաբերում է իրենց բերած հիմնավորումներին, ես վստահորեն ասում եմ, որ բազմաթիվ խեղաթյուրումներ են առկա իրենց հորինած հաշիվներում: 
Մեկը ես չեմ պատրաստվում ամեն անգամ 150 դրամ տալ, որովհետև մենակ տնից աշխատանքի հասնելու համար 2-3 տրանսպորտ եմ փոխում, չհաշված օրվա ընթացքում քանի հազար տեղ եմ գնում: Էս տեմպերով ավելի հարմար կլինի մեքենա գնել, քան տրանսպորտով երթևեկել: 
ՄԱՌԱԶՄ