Չափահաս մարդիկ որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում


16:36 , 17 մայիս, 2020

Սա հուշարձանի տարածքում կատարված հերթական դեպքն է։ Չափահաս մարդիկ, ովքեր որոշել են քեֆ անել հուշարձանի տարածքում։ Համոզված ենք` գիտեն, որ Սելիմի քարավանատունը հուշարձան է։

Մինչեւ երբ պիտի ինքներս թշնամանքով վերաբերվենք մեր մշակութային ժառանգությանը։ Արդյոք կարիք կա հասուն մարդկանց բացատրել, որ հուշարձանը չի կարելի վնասել։
Հուսանք, որ իրավական գնահատականը չի ուշանա։