Աղքատությունը գլխում հաղթահարելու համար ոչ մի Սամվել Ալեքսանյան չի կարող օգտակար լինել. Անդրանիկ Թևանյան


14:49 , 17 մայիս, 2020

«Ни рыба ни мясо»

Խնդիրն այն չէ, որ լրագրողական գործունեության տարիներին այն ենթագիտակցորեն ընկալել է որպես քաղաքական գործունեության մի մաս։

Խնդիրն այն է, որ պետության ղեկավարումն է ենթագիտակցորեն ընկալում որպես լրագրողական գործունեության մի մաս։

Ինչպիսին լրագրողական գործունեության որակն էր, այնպիսին էլ քաղաքականն է։

Ի դեպ, երկու դեպքում էլ կոմերցիոն տեսանկյունից հաջողել է՝ հաղթահարելով աղքատությունը գրպանում, բայց ոչ գլխում։

Աղքատությունը գլխում հաղթահարելու համար ոչ մի Սամվել Ալեքսանյան չի կարող օգտակար լինել։