17:31 , 19 հուլիս, 2013Առավոտ, երբ զարթնես, առաջին բանը որ պիտի անես, դա ժպտալն է: Նոր օր, արև.... մի գավաթ սուրճ ու շոկոլադ... Ահա այն ամենն, ինչ ստիպում է ժպտալ: (Զգուշացում. չենք միացնում TV-ն, որովհետև չգիտես ում հիվանդ ուղեղը որոշել է, որ սերիալների կրկնությունները պիտի սկսվեն ժամը 8-ին, երբ մարդ աշխատանքի/դասի գնալուց առաջ լավ երաժշտություն կամ թեթև հաղորդում է ուզում):
Նույն ժպիտով հասնում ես կանգառ: Մի 30 մարդ տրանսպորտ է սպասում: Հուսահատվել պետք չէ: Ահա, մի հատ մարշուտկա կանգնեց, մի կին 7-8 տարեկան երեխայի հետ ջղային հայացքով մարշուտկայից իջավ: (Իրական դեպք եմ պատմում): Երբ մոտեցան, երևաց նրա կիսալացակումած ու զայրույթից կծկված դեմքը: Մի ձեռքով երեխայի ձեռքը բռնած, մյուսով գլուխը` հեռացավ: (Պարզ չի՞, որ գլուխը մարշուտկայի մեջ խփել էր):
Հերթով գալիս-գնում են մարշուտկա ու ավտոբուս: Էն մեծ ավտոբուսներում կանգնելն ավելի հարմար է: Ու սպասում ես: Հիշում ես, որ ձմռանը, քամու ու անձրև օրերին չեն աշխատում ընդհանրապես (1 ժամում մի հատ հազիվ տեսնես կապ չունի թե որ համարը), իսկ ամռանը աշխատում են: Այդ մտքից ուրախանում ես, էլի ժպտում:
Իսկ այդ ընթացքում մարշուտկաների դռները որ բացվում են, մտածում ես` հեսա մի 3 մարդ կընկնի գետնին, բայց 4 հոգի էլ բաշարում է խցկլալղճիկ լինել:
Ահա և ավտոբուսը: Բարձրանում ես, հայացքով տեղ փնտրում: Կանգնելու համար նախատեսված հատվածում խցկլալղճիկ լինելու տեղ չկա: Բարձրանում ես էն վերևի մասում, նստած մարդկանց գլխների վրա տեղավորվում ես: Ժպտում ես.
բաց պատուհան կա ու մի քիչ ազատ տարածություն: (Հոտերի մասին լռում եմ): Բոլոր կանգառներում վարորդը կանգնում է, մարդիկ հա լցվում ու լցվում են: Սկսում ես պարապությունից մարդկանց հաշվել - 90, 95, 100..... ու հանկարծ զգում ես, որ ամբողջ մարմնով հպված ես մի.... (չես կարող հաշվել), բայց գիտես, որ ոնց որ մարդե վերմակով փաթաթված լինես, բաց տեղ չկա: Ուզում ես նենց անես, որ ձեռքդ էն ձյաձինկայի հետույքին չկպցնես, բայց էն ծյոծինկայի հետույքն էլ վաղուց քո վրա է, լինում է նաև հակառակը....
Վայ քու արա, ինչ-որ մեկն ուզում է իջնել: Կանգնում ես թաթերի վրա, ամուր գրկում ես երկաթե ձողից, որ հանկարծ չընկնես....
Հիմա էլ քո կանգառն է.... էս վերջից մի ձև գոռում ես` կանգնեն... Մարդկանց խաբար ես տալիս, որ իջնում ես, մինչև դուռ հասնելդ տեսնում, որ 4 հոգի իջել են, որ դու կարողանաս իջնես: Շնորհակալություն:
Հերթը վարորդին վճարելն է: Էն վերջին դռնից պիտի հասնես առաջին դուռ ու խնդրես, որ փոխանցեն վարորդին, որովհետև իրան հասնելը ֆիզիկապես անհնար է:
Ժպտում ես: Որովհետև արդեն գիտես այսօրվա 100 դրամի փոխարեն վաղը 150 դրամ ես վճարելու: Հա, ի՞նչ վատ է որ: Ում ասես քսմսվելով, տրուբա, բան-ման գրկելով գործի ես հասնում:
Եթե էդքան դամբուլ ես, ուրեմն շարունակի ժպտալ, որ մինիմալ աշխատավարձն արդեն քո աշխատավարձի չափ է գրեթե հասել, օրվադ մինիմալ սննդամթերքը (հաց, պոմիդոր, թթվասեր) գազի գնից միշտ առաջ են: Դե, դամբուլ ջան, քանի դեռ լրիվ չես լղճվել, ժպտա:
ժողովուրդ, ի՞նչ work and travel ծրագրեր գիտեք: