ԱԷԿ աշխատակիցների շրջանում վարակումը կանխելը այսօր թոփ-1 առաջնահերթություն է Հայաստանի համար


21:40 , 16 մայիս, 2020

Քանի որ, ոնց հասկանում եմ, իշխանությունները որևէ հետևություն չեն անում այլ երկրներում տեղի ունեցողից ու նույնը Հայաստանում կանխելու համար որևէ քայլ չեն ձեռնարկում, մինչև աղետը Հայաստան էլ չի գալիս, ասեմ․

1․ Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում, եղել են ԱԷԿ-ներում (էդ ատոմակայանն ա) վարակման դեպքեր։

2․ Հայաստանում կա ԱԷԿ։

Նորմալ մարդկանց համար այսքանը բավարար հիշեցում է, իսկ իշխանության ներկայացուցիչների համար շարունակեմ մատների վրա բացատրել։

Մենք չենք կարող ԱԷԿ աշխատակիցներին օպերատիվ փոխարինել այլ ԱԷԿ-ների անձնակազմերի օգնությամբ։ Որովհետև մենք մի ԱԷԿ ունենք։

Այսինքն՝ մեր ԱԷԿ բոլոր աշխատակիցները հատընտիր են․ էս երկրի ամենաթանկարժեք ու անփոխարինելի մասնագետները։

Այսինքն՝ իրանց շրջանում վարակումը կանխելը այսօր թոփ-1 առաջնահերթություն է Հայաստանի համար։ Սա նշանակում է, որ իրանց ու իրանց ընտանիքի անդամներին բոլորին․
1․ պետք է անխտիր տեստավորել;
2․ չտեստավորված որևէ մեկին 100մ-ից մոտ չթողնել;
3․ ապահովել բոլոր անհրաժեշտ պարագաներով և սննթամթեքով, որպեսզի մարդիկ խանութ գնալու կարիք չունենան։