Մեկ օրում վարակվել է 239 մարդ. կարծես թե համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը


19:14 , 16 մայիս, 2020

Այսօր հայտարարվեց ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը՝ 4283։ Սա նշանակում է, մեկ օրում վարակվել է 239 մարդ։ Հավելաճի տեմպը 5.9% - կարծես թե համաշխարհային ռեկորդ է կամ էլ անմենավատ արդյունքներից մեկը։ Համեմատության համար այդ նույն մեկ օրում նոր հիվանդների թվաքանակի հավելաճի աշխարհի միջին թիվն է՝ 2.2, ԱՄՆ-ինը 1.8, ՌԴ-ինը՝ 3.8, Թուրքիա, Իրան 1%-ից էլ ցածր, Վրաստան 0.3%, Ադրբեջան՝ 1.5%։