Ի՞նչ են քննարկել Հրաչյա Հարությունյանի դուստրն ու ՄԻՊ Կարեն Անդրեասյանը


17:08 , 19 հուլիս, 2013

Ի՞նչ են քննարկել Հրաչյա Հարությունյանի դուստրն ու ՄԻՊ Կարեն ԱնդրեասյանըAravot.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հրաչյա Հարությունյանի դստեր` Լիլիթ Հարությունյանի հետ, քննարկել նրա ընտանիքին հուզող մի շարք խնդիրներ: Հրաչյա Հարությունյանի դուստրը ցանկանում է մեկնել Մոսկվա, տեսակցել հորը: Նա համոզված է, որ այդ հանդիպումը կօգնի հորը հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու համար, եւ իրենք էլ կհամոզվեն, որ Հրաչյա Հարությունյանը գտնվում է նորմալ վիճակում: Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Լիլիթ Հարությունյանի հետ, պարզելու համար, թե ինչ են խոսել Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ժամանակ: Սակայն Լիլիթի հեռախոսին պատասխանեց հարեւանը` որը ներկայացավ իբրեւ «Ժամանակակից արվեստներ» հ/կ նախագահ Մանուկ Նիկոյան եւ փոխանցեց, որ Լիլիթը ի վիճակի չէ այս պահին խոսել, պատասխանել բոլոր լրագրողների հարցերին: Եվ ասաց, որ այդ գործում ինքն է օգնում Լիլիթին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ