Մեր նորաթուխ իշխանության ղեկավարը, իրեն հատուկ ոճով, հույս ունի, որ մի բան կմոգոնի, կֆռցնի


16:32 , 16 մայիս, 2020

Թե բա` ես ասել եմ՝ նախկինում բանակցած սկզբունքներն ինձ համար անընդունելի են, ինձ պետք ա, որ նենց լուծում գտնենք, որ համ բավարարի հայ ժողովրդին, համ Արցախի ժողովրդին, համ Ադրբեջանի ժողովրդին: Երևի մադրիդյան, կազանյան ու մնացած փաստաթղթերը տենց մենակ ֆրանսիացիքի, ամերիկացիքի ու ռսների սրտով էին, էդ բանակցային սենյակներում նստող պատերազմով հող ազատագրած մարդիկ էլ էշի ականջում քնած էին ու չէին հասկանում՝ որն ա մեր շահը: Արցախի շուրջ և որևէ հարցի հստակ ու ամբողջական պատասխանների փոխարեն մենակ կրուտիտ ենք լսում (այլ բառ ուղղակի չկա դա նկարագրելու համար):

Լավրովը փաստացի ասաց` փուլայինի շուրջ ես բանակցում, դու ասում ես` ամեն բանակցող ձեռքի տակ կարա ինչ թուղթ ասես, ունենա, իսկ ագիտպրոպդ Լավրովին սուտասան պիտակեց: Էդ անտերը պոկեռի սեղա՞ն ա, թե՞ էդ ինչ կարտյոժնիկների խումբ ա, որ ամեն մեկդ թևնոցի մեջ մի կարտ ունենաք, բանակցելու ընթացքում փորձեք սղցնեք: Էս երկար-բարակ կրուտիտից հետո մնում ա հավատալ, որ, այո´, բանակցություններ ընթանում են, ու դրանք հենց փուլային տարբերակի շուրջ են, ուղղակի մեր նորաթուխ իշխանության ղեկավարն իրեն հատուկ ոճով հույս ունի, որ մի բան կմոգոնի, կֆռցնի, սատանի մայլում կհաջողացնի սատանայություն անել, ու կմարսենք: Ցավոք, չի գիտակցում, թե գլխներիս ինչ աղետ ա բերելու: