Երբ հասկանում ես, որ խաղը տանուլ ես տալիս, խաղի հետ էլ ամբողջ քաղաքական կապիտալդ ես տանուլ տալիս, կանչում ես Բադասյան Ռուստամին


14:44 , 16 մայիս, 2020

Երբ հասկանում ես, որ խաղը տանուլ ես տալիս, խաղի հետ էլ ամբողջ քաղաքական կապիտալդ ես տանուլ տալիս, կանչում ես Բադասյան Ռուստամին ու ասում. «Ախպեր, արի մի նամակ գրի էն Բուքիքյոյին, հլա տես՝ ինչ ա ասում, կարա՞նք առանց հանրաքվե անելու Թովմասյան Հրայրին գահընկեց անենք»: Հետո Ռուբինյան Ռուբենին ես կանչում, ասում. «Ֆեյսբուքում մի պոստ գրի, որ հեսա Թովմասյան Հրայրի հարցերը կարճ-կոնկրետ, առանց իրեն՝ ժողովրդին հարցնելու լուծում ենք, տես՝ ժողովուրդը ոնց է արձագանքելու»: Վերջում ՊՈԱԿ-ի Հովոյին ես կանչում, ասում. «Հեսա Ռուբինյան Ռուբենը պոստ ա գրելու, զոմբիներիդ բանակը մոբիլիզացրու, որ շատ լայքեր ու սրտիկներ հավաքի»:

Սա չեմ հորինել, սա էն իրականությունն է, որ տեղի է ունենում: