«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավարից (Photo)


20:27 , 15 մայիս, 2020

«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։

Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։

Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները։