ՀՀ օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով


15:35 , 19 հուլիս, 2013

Lurer.com-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հրաչյա Հարությունյանի գործով կիրակի օրը՝ հուլիսի 21-ին, կմեկնի Մոսկվա:

Նախատեսվում է Պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին: Կարեն Անդրեասյանը գործը կքննարկի նաև Հրաչյա Հարությունյանի փաստաբանների հետ: Այցի շրջանականերում նախատեսվում են նաև հանդիպումներ խնդրի հետ առնչություն ունեցող մի շարք պաշտոնյանների, հայ համայնքի ներկայացուցիչների և այլ շահագրիգիռ անձանց հետ:

Կարեն Անդրեասյանի Մոսկովյան այցի մանրամասների և կատարված աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կներկայացվեն երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին: