Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի Նախիջևանում


15:50 , 15 մայիս, 2020

Մայիսի 18-22-ն ադրբեջանական բանակի՝ Նախիջևանի կայազորի զորքերում մի քանի զորամիավորումների և ստորաբաժանումների մասնակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժություններ տեղի կունենան: Այս մասին գրում է minval.az կայքը:

Երկրի պաշտպանության նախարարության կայքում հաղորդվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև հատուկ զորքերի ստորաբաժանումներ, զորավարժությունների ընթացքում կմշակվեն սահմանափակ տեսողության պայմաններում կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի օգտագործմամբ առաջադրանքների կատարման արդյունավետությանն ուղղված գործողություններ, ինչպես նաև կկատարվեն համագործակցությանն ու համակողմանի ապահովմանն ուղղված գործողություններ: