Սակագինը 50 տոկոսով բարձրացված է Երևանում, իսկ Հանրապետությունում դեռ սպասվում է նույնը


15:27 , 19 հուլիս, 2013

Operativ.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսությունը կախված է մի թելով, երկրորդը, երրորդը չկա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով` տնտեսության հիմնական թերություններից մեկը «աքիլլեսյան գարշապարը», դիվերսիֆիկացիան է: Արդեն որոշված է, որ սակագինը 50 տոկոսով բարձրացված է Երևանում, իսկ Հանրապետությունում դեռ սպասվում է նույնը:

Արմեն Պողոսյանը վստահաբար հայտարարեց, որ էլի է թանկանալու: Արմեն Պողոսյանի խոսքով` «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում հստակ գրված է՝ մինչև 90 օր: Հայտն ընդունելու առաջին 10 օրը տրվում է հայտն ուսումնասիրելու համար, այնուհետև միացվում է ժամացույցը՝ մինչև 90 օր: Սակայն նրա խոսքով` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նույն նիստում առանց օր ու րոպե անցնելու ընդունվեց: Նրա խոսքով` տնտեսության մեջ մեկ քայլանոց լուծումներ չեն լինում: