Բեմադրվում է նոր ներկայացում, սցենարի հեղինակը կրկին արևմուտքն է, աշխատանքներին հետևում է Mr. Sarkisian-ը, դերերում՝ Նիկոլ և Էդմոն


12:57 , 15 մայիս, 2020

Բեմադրվում է նոր ներկայացում, սցենարի հեղինակը կրկին արևմուտքն է, աշխատանքներին հետևում է Mr. Sarkisian-ը, դերերում՝ Նիկոլ և Էդմոն:

Հիշում ենք ՌԴ արտգործնախարար Լավրովի խոսքը Արցախյան հիմնախնդրի մասով, որը դարձավ ներքաղաքական քննարկումների առանցքային հարց:

Փաստացի Լավրովը խախտեց բանակցությունների սկզբունքներից մեկը` գաղտնիությունը: Սա նշանակում է երկու բան՝ լուծումը ձեռնտու չէ Ռուսաստանին, կամ դանդաղում է խնդրի լուծումը:

Սցենարի հեղինակներին ակներև է դառնում արտախորհրդարանական ուժերի ակտիվությունը, ինչը չի կարողանում լռեցնել իշխանությունը: Այստեղ ծնվում է նոր ներկայացման միտքը:

Մայիսի 7-ին Էդմոն Մարուքյանը հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, զրույցից հետո Մարուքյանը լրագրողներին հայտնում է ամենակարևորը` Արցախյան բանակցությունների մասով խնդիր չկա իշխանության հետ:

Սրանից հետո սկսում են հայտնի ներկայացման` բովանդակությամբ հինգերորդական, բայց հանդիսատես ապահովելու խնդիր չունեցող մասերը...

Փաստում ենք՝ Մարուքյանն ընդդիմանում է իշխանության առանցքային ծրագրերից մինչև ամենաչնչին խնդիրներին՝ բացի ԱՐՑԱԽՅԱՆ հիմնախնդրից:
Այս հատվածին է պետք ուշադիր լինել, շոուն արվում է սա չնկատելու համար:

Մեր միակ օրակարգն Արցախն է, ամեն ինչ արվել և արվում է թեմայից շեղելու, հարցն արագ լուծելու համար, լուծում, որին դեմ է ցանկացած հայ: