7 լավագույն սննդատեսակը մազերի առողջության համար


14:26 , 19 հուլիս, 2013

Ձեր մազերը ցույց են տալիս, թե Դուք ինչ եք ուտում: Այն ամենը, ինչ գնում է Ձեր օրգանիզմ, անդրադառնում է մազարմատների առողջության ու տեսքի վրա: Մենք բոլորս էլ ցանկանում ենք ունենալ առողջ և փայլուն մազեր: Եթե Ձեր մազերը չոր են և անհրապույր, ապա պետք է լրացուցիչ ժամանակ հատկացնել նրանց խնամքի համար: Մեր մազերը պահանջում են նույնքան ուշադրություն և խնամք, որքան մեր մաշկը: Ըստ փորձագետների` մարզանքն ու համապատասխան դիետան այն երկու կարևորագույն բաղադրիչներն են, որոնք կարող են Ձեզ պարգևել կատարյալ մազեր: Ահա 7 սննդատեսակ, որ կարող եք ուտել առողջ մազեր ունենալու համար:  

Հացահատիկային սննդամթերք

Հացահատիկային սննդատեսակները ներառում են ալյուր, բրինձ և ձավարեղեն: Հացահատիկային մթերքներով հարուստ դիետան Ձեզ տալիս է ցինկի, B1, B2 և B6 վիտամինների մեծ պաշար: Դրանք Ձեր դիետայի մեջ ներառելը կապահովի գլխամաշկի և մազարմատների սնուցում: Եթե ցանկանում եք բնական, գեղեցիկ և առողջ մազեր ունենալ, հացահատիկային սննդամթերքը հենց Ձեզ համար է: Այս կերակրատեսակները ոչ միայն մազերի որակի վրա են լավ անդրադառնում, այլև լավացնում են օրգանիզմի մարսողական գործընթացները: Լավ մարսողության դեպքում առողջ են մարմինը, մաշկն ու մազերը:

Food

Ձու և միս

Դիետոլոգներն ու մաշկաբանները նույնպես Ձեզ խորհուրդ կտան ուտել ձու և հավ: Պատճառն այն է, որ ձուն և միսը պարունակում են մեծ քանակությամբ պրոտեիններ, իսկ մազերը կազմված են պրոտեիններից: Պրոտեինների բավարար քանակությունը նպաստում է մազերի աճին և նվազեցնում մազաթափությունը: Եթե Ձեր մազերը թույլ են ու դյուրաբեկ, ապա ամենայն հավանականությամբ Ձեր դիետան հագեցած չէ բավականաչափ պրոտեիններով: Ընդունելով պրոտեինով հարուստ սնունդ, օրինակ` հավ, ձու և հնդկահավ, նպաստում եք մազերի առողջ աճին:

Կանաչ բանջարեղեն

Մենք բոլորս էլ գիտենք առողջությանն օգտակար կանաչ բանջարեղենի առավելությունների մասին: Եթե Դուք իրոք ցանկանում եք առողջ և փայլուն մազեր ունենալ, ապա սա դրան հասնելու պարզագույն եղանակն է: Ձեր դիետայում ներառեք հնարավորինս շատ կանաչ բանջարեղեն: Այնպիսի բանջարեղենները, ինչպիսիք են բրոկոլին և սպանախը, հարուստ են երկաթով, A և C վիտամիններով ու կալցիումով, որոնք կարևոր են մազերի աճի համար: Կանաչ բանջարեղենը առանցքային է մաշկային ճարպի արտադրման համար:   

Fish for hair
Լոբազգիներ

Եթե կարծում եք, որ Ձեր մազերը փոքր-ինչ դյուրաբեկ են, ապա Դուք ամենայն հավանականությամբ տառապում եք բիոտինի դեֆիցիտից: Լոբազգիները ներառում են լոբին, սոյան և ոսպը: Դրանց ներառումը Ձեր սննդակարգում կապահովի անհրաժեշտ պրոտեիններ և վիտամիններ `խթանելու համար կերատինի արտադրությունը: Լոբազգիների մեջ բիոտինի և միներալների, ինչպիսիք են երկաթն ու ցինկը, մեծ քանակությունը,  Ձեր մազերը դարձնում են դիմացկուն:   

Ձուկ

Ձուկն օմեգա-3 թթուների, D և E վիտամինների հարուստ աղբյուր է: Դարեր շարունակ այն համարվել է մազերի աճի և ռեգեներացիայի համար լավագույն սննդամթերքը: Այն օգնում է պահպանել գլխամաշկի առողջությունը և ապահովել մազերի արագ աճը: Գլխամաշկի առողջությունն անմիջականորեն առնչվում է մազերի առողջությանը: Ձեր դիետայում ձուկ ներառելը կօգնի Ձեզ ողորկ և մաքուր գլխամաշկ ունենալ:


Ընկուզեղեն

Հայտնի նաև որպես արագ նախաճաշ` ընկույզը, բալատրենին և նուշը համարվում են մազաթափության դեմ արդյունավետ միջոց, որոնք նաև նպաստում են մազերի աճին: Չոր մրգերը հարուստ են սելենիումով և ցինկով և կանխում են մազերի կոտրտվածությունը: Եթե ունեք բարակ մազեր և որոնում եք տարբերակներ դրանք ամրացնելու և հաստացնելու համար, հում ընկուզեղենը Ձեզ կարող է մեծապես օգնել այդ հարցում:

Ավոկադո

Ավոկադոն մազերի համար նպաստավոր միրգ է: Ավոկադոյի համատեղումը ձվի հետ արդյունավետ բուժամիջոց է մազերի համար: Դրանց ներառումը Ձեր դիետայի մեջ կդարձնի Ձեր ծամերը փայլուն և շքեղ: