Ես զարմանում եմ, որ բողոքում եք մեր երեւանընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանից


14:06 , 19 հուլիս, 2013

Ես զարմանում եմ, որ բողոքում եք մեր երեւանընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանից. մարդը լրիվ հիմնավորված է բարձրացնում ուղեվարձը.

Ահավասիկ.

Մի շարք երթուղայինների գծատեր Տարոն Մարգարյանը դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով բարձրացնել երթուղայինների ուղեվարձը, քանի որ այլևս չի կարողանում գերշահույթ ապահովել:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ընդառաջելով գծատեր Տարոն Մարգարյանի խնդրանքին, ստիպված ուղեվարձը սահմանեց 150 դրամ:

Փառք Տարոն Մարգարյանին, նա ներկայացնում է նաեւ մեր աշխատատեղեր ստեղծող Տարոն Մարգարյանին ու մյուսներին, այդ թվում Գալուստ գծատեր Սահակյանին: