«Ես աղոթում եմ Նուրմագոմեդովի ապաքինման համար»․ Մաքգրեգորը զորակցություն է հայտնել Նուրմագոմեդովների ընտանիքին


12:02 , 14 մայիս, 2020

Թեթևքաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մաքգրեգորն իր աջակցությունն է հայտնել UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հորը՝ Աբդուլմանապին, որն ուղեղի կաթված է ստացել, և ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջվա պես գտնվում է կոմայի մեջ.

«Ես աղոթում եմ Աբդուլմանապ Նուրմագոմեդովի ապաքինման համար: Այդ մարդն ավելի շատ աշխարհի չեմպիոն է մեծացրել, քան մենք կարող ենք պատկերացնել:

Մարտարվեստների իսկական հանճար: Շատ վշտացա, երբ լսեցի նրա մասին: Աղոթում եմ Նուրմագոմեդովների ընտանիքի համար»,- գրել է Կոնորը Թվիթերում:

Հիշեցնենք, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը, մայիսի 13-ին գլխուղեղի կաթված է ստացել:

Նուրմագոմեդով ավագն այժմ հինվանդանոցում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Նշվում է, որ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գտնվում է կոմայի մեջ: Նա 57 տարեկան է: Ռուսաստանի վաստակավոր մարզիչը աշխատում է ոչ միայն իր որդու, այլև UFC-ի մի շարք ռուս մարզիկների հետ: