ԱԺ-ն մեզանից թաքուն սկանդալային օրենք է ընդունել


13:37 , 19 հուլիս, 2013

Ես որ դեռ մի ամիս-ամիսուկես առաջ գրում էի, որ էս ԵՄ-ի հետ ասոցացում ստորագրելը մի քանի նախապայման է ենթադրում մեզ համար, որոնք իրենց էությամբ ոչ մի կապ չունեն ո՛չ առևտրի, ո՛չ էլ մեծ հաշվով քաղաքականության հետ, ոմանք փորձում էին ինձանից կոնսպիրոլոգ, հոմովոբ ու Եվրազեսի վկա սարքել: Դե հիմա կերեք:
Պարզվում է, որ դեռ մայիսի 20-ին մեր ազգընտիր պատգամավորները ընդունել են մի օրենք՝ «ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» և հաստատել են այն հունիսի 11-ին:
Հատկապես հետաքրքիր է այս օրենքի 3-րդ կետը, որով փաստացի կանաչ լույս է տրվում միասեռ ամուսնությունների ու այլ նմանատիպ արատավոր երևույթների: Մեջբերում եմ.
«Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը.

2) գենդերային խտրականություն (ուղղակի, անուղղակի)` սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը.

3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն.

4) անուղղակի գենդերային խտրականություն` խտրականություն առանց սեռային պատկանելության ուղղակի մատնանշման.

5) գենդերային հավասարության քաղաքականություն` պետական, հասարակական նպատակային գործունեություն` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց իրական հավասարության ապահովմանը.

6) գենդերային վիճակագրություն` սեռային բաշխմամբ վիճակագրություն, որն արտացոլում է սոցիալ-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց համապատասխան դիրքը եւ հասարակության մեջ առկա գենդերային հիմնախնդիրներն ու հարաբերությունները.

7) գենդերային փորձաքննություն` ներպետական իրավական համակարգի մշտադիտարկում եւ հանրային-իրավական վերլուծություն, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտերի նախագծերի կարգավորման ազդեցության գնահատում կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների, հավասար հնարավորությունների, պարտականությունների, պատասխանատվության, գործընկերային հարաբերությունների եւ հավասար արդյունքի ապահովման եւ գենդերային խտրականության բացառման առումով.

8) գենդերային ներկայացվածություն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ որեւէ կազմակերպության կազմում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության համամասնություն.

9) գենդերային հավասարություն` կանանց եւ տղամարդկանց հավասար իրավական կարգավիճակ եւ դրա իրականացման համար հավասար հնարավորություններ, որոնք հնարավորություն են ընձեռում անձանց, անկախ սեռից, ազատորեն օգտագործելու իրենց ունակությունները քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար.

10) գենդերային իրավահավասարություն` օրենքի առաջ կանանց եւ տղամարդկանց իրավունքների, պարտականությունների եւ պատասխանատվության հավասարություն` օրենքով սահմանված բացառությունների հաշվառմամբ.

11) գենդերային չափորոշիչներ (գենդերային զգայուն ինդիկատորներ)` ցուցիչներ կամ չափիչներ, որոնց քանակական եւ որակական ցուցանիշները կիրառում են որոշակի ժամանակահատվածում հասարակությունում գենդերային նշանակություն ունեցող փոփոխությունները հանրագումարի բերելու համար.

12) գենդերային հարաբերություններ` շփման մեջ կամ տարբեր տեսակի համատեղ գործունեության իրականացման ընթացքում կանանց եւ տղամարդկանց գենդերային բնույթի վարք եւ վարմունք.

13) գենդերային կարծրատիպեր` կանանց եւ տղամարդկանց միջեւ տարբերությունների մասին տվյալ ժամանակահատվածում տվյալ հասարակության մեջ առկա կարծրացած պատկերացումներ.

14) գենդերային վերլուծություն` հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց դրության վրա հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում գործող կամ նախաձեռնվող ծրագրերի, իրավական ակտերի, պետական քաղաքականության տարբեր ներգործությունների գնահատման գործընթաց.

15) գենդերային քվոտաներ (քվոտավորում)` հասարակական կյանքի համապատասխան ոլորտներում օրենքով սահմանված հարաբերակցությամբ կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությունն ապահովող ժամանակավոր հատուկ միջոցների տեսակ, որը կարող է վերացվել հասարակական կյանքի համապատասխան ոլորտում կանանց եւ տղամարդկանց զուգակշռված (հավասարակշռված) ներկայացվածության հասնելուն համապատասխան.

16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)` ռազմավարություն, որի միջոցով կանանց եւ տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի եւ միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց եւ տղամարդկանց միջեւ անհավասարության վերացմանը.

17) հավասար հնարավորություններ` իրական գենդերային իրավահավասարության հասնելու համար անհրաժեշտ միջոցների եւ պայմանների համակարգ.

18) արդյունքի հավասարություն` հավասարության հայեցակարգ, որին համապատասխան ճանաչվում է, որ կանանց եւ տղամարդկանց կողմից հավասար (միեւնույն) արդյունքների հասնելու համար նրանց նկատմամբ անհրաժեշտ է դրսեւորել տարբեր վերաբերմունք, քանի որ նրանց կենսապայմանները տարբեր են.

19) գործընկերային հարաբերություններ` հավասար պայմաններում կանանց եւ տղամարդկանց համագործակցություն կամ համատեղ մասնակցություն պետական եւ հասարակական կյանքին.

20) ժամանակավոր հատուկ միջոցներ` իրավական, կազմակերպական բնույթի ժամանակավոր միջոցներ` ուղղված հասարակական կյանքի` գենդերային կարծրատիպերով եւ գենդերային մշակույթի բացակայությամբ առավել աչքի ընկնող ոլորտներում սեռերից մեկի ներկայացուցիչների պաշտպանությանը.

21) սեռական ոտնձգություն` գենդերային խտրականության դրսեւորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսեւորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակներին:»

(Աղբյուրը՝ http://parliament.am/legislation.php?sel=show&ID=4761&lang=arm)

Պարզաբանեմ չիմացողների համար. ի տարբերություն հայոց լեզվի ու հայկական մենթալիտետի` անգլերենում սեռ ասվածը զուտ կենսաբանական հասկացողություն չէ: Արդի արևմտյան աշխարհում կենսաբանական սեռը sex բառով է բնորոշվում, իսկ հասարակական սեռը (այսինքն այն սեռը, որը վերագրվում է մարդուն ըստ իր հասարակական ակտիվության ու վարքի դրսևորումների, բնորոշում են gender բառով):

Մեր այս նոր օրենքը հնարավորություն է տալիս, որ ասենք  վաղը մի հատ տղա զինկոմիսարիատից ծանուցագիր ստանալուց հետո գնա զինկոմիսարիատ ու ասի, որ ինքը չի կարող ծառայել, քանզի իր գենդերը իգական է,  ու եթե նրան տանեն բանակ, նա կարող է դատի տալ՝ գենդերային խտրականության համար: Եթե նա պարտվի հայկական դատական ատյաններում, նա կարող է դիմել Եվրոդատարան և արդեն այնտեղ շահել գործը, որովհետև մենք արդեն ընդունել ենք համապատասխան օրենք:

Այլ օրինակ. երկու կին կարող են գնալ զագս և հայտարարեն, որ գենդերով իրենցից մեկը կին է, մյուսը` տղամարդ և ըստ այդմ պահանջել, որպեսզի իրենց ամուսնացնեն: Եթե Զագսում հրաժարվեցին անել դա, գործարկվում է վերոնշյալ դատական մեխանիզմը:

Այսինքն` սիրելի հայրենակիցներ, մեզ զոռով շարունակում են քաշել դեպի Եվրոպա ու խասյաթի համաձայն, հլա որ մենակ Եվրոպայի ամենակեղտոտ ու զզվելի «արժեքներն ենք» որդեգրում, իսկ օգտակարներն ու փողերը դեռ մենակ ասում են «Կլինի էլի»... Ու ինչն է հատկապես զզվելի, էս ամենն արվում է շատ թաքուն ու առանց աղմուկի: Ուշադրություն դարձրեք, որ օրենքն էլ գրված է ոչ թե ուղղակի դեֆինիցիաներով, այլ այնպես, որ խուսանավման տեղ է տալիս:
Այս օրենքը կբերի նրան, որ կսկսվի դատական հայցերի շարք, որոնք ի վերջո կբերեն օրենքի լրամշակման կամ անգամ լրամշակումների, որի վերջակետը կլինի այն, ինչից վախենում ենք բոլորս՝ միասեռ ամուսնությունների և այլ պիղծ երևույթների օրինականացում ՀՀ-ում:

Դե ասեք էսքանից հետո, որ այս ամենը ոչ մի աղերս չունի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ ԵՄ-ի հետ ասոցացման հետ: Հաշվի առեք, որ Ասոցացման համաձայնագրի տեքստը մինչ օրս էլ չի հրապարակվել ու գաղտնի է պահվում, և չեմ զարմանա, եթե պարզվի, որ նման գաղտնիության պատճառը հենց միասեռականների իրավունքների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ անելու պահանջն է: