Հնարավո՞ր չէր տրանսպորտը թանկացնելու փոխարեն գծատերերի գերշահույթը կրճատել


13:28 , 19 հուլիս, 2013

Մեր գծատերերը, որոնց մեջ պատահական մարդիկ չկան, երկար տարիներ գերշահույթներ են ստացել` բերելով էժան և անորակ ավտոմեքենաներ և նրանցից ու ուղևորներից քամելով մաքսիմալ շահույթ: Այսօր պարզվում է, որ ուղեվարձը թանկանում է ոչ թե գազի գնի պատճառով, այլ որ գծատերերը ավելորդ փող են ծախսում յուղի, կալոտկաների և մնացած մասերի համար: Իսկ չէ՞ր լինի, եթե նրանց գերշահույթը կրճատվեր, մանավանդ որ սպասարկման որակը խայտառակ է և այդպես էլ մնալու է:
Չնայած, կարո՞ղ եք մեկ պատճառ ասել, թե ինչու հասարակության շահը պետք է պաշտպանվի^