Բողոքի ակցիան լավ, թե վատ կայացավ


13:25 , 19 հուլիս, 2013

Որքան էլ երեկ խառնաշփոթ ստեղծվեց, այսօր քաղաքապետարանի դիմաց հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման ակցիայի հետ կապված (իրադարձություն պատրաստվեց, հետո հանվեց, նաեւ՝ մի քանի տարբեր նախաձեռնություններ միաժամանակ ինքնաբուխ օրակարգեր ձեւավորեցին), այդուհանդերձ բողոքի ակցիան լավ, թե վատ կայացավ: Մեկնարկը տրված է, եւ շատ կարեւոր է, որ այն չմնա միայն քաղաքացիական խմբերի շրջանակում, եւ կարողանանք մարդկանց դուրս հանել տներից: Իսկ դրա համար անհրաժեշտ է հստակ օրակարգ, պահանջներ եւ քայլեր: Ակցիայի վերջում մնացածներից արդեն ոմանք լավ առաջարկներ են ներկայացրել եւ շատ հետաքրքիր են: Ովքեր ունեն նման առաջարկություններ, լավ կլինի հրապարակավ կամ իրենց նախընտրած եղանակով քննարկման դնեն: Մեր հերթին ես եւ իմ ընկերները առաջիկայում կներկայացնենք մեր առաջարկները: