Երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի


00:20 , 14 մայիս, 2020

Ես՝ այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս եւ ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։

Այսքան բարի ու ջերմ եւ ամենակարեւորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։

Ու ամենա-ամենակարեւորը՝ այդ ամենը՝ անկախ քաղաքական պատկանելությունից եւ հայացքներից։

Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ՝ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի եւ իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի։

Ձեր Արմեն։