ՍԴ նախագահը շնորհավորել էՎենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ


23:35 , 13 մայիս, 2020
Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։
Ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։