Նիկոլի վարչապետության ժամանակ նախկինների թալանից բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար, ստացված պարգևավճարների թիվն էլ կազմել է 108 մլն դոլար


23:38 , 13 մայիս, 2020
Նիկոլի վարչապետության ժամանակ նախկինների թալանից բյուջե է վերադարձվել 105 մլն դոլար: Այդ նույն ժամանակահատվածում ստացված պարգևավճարների թիվն էլ կազմել է 108 մլն դոլար: Ստացվում է` պետությունից թալանվածից ընդամենը կոպեկներ ետ վերադարձրվեց, այդ վերադարձրածն էլ պարգևավճարների տեսքով Նիկոլը կոպեկ-կոպեկ բաժանեց և բաժանեց հիմնականում քայլարածներին: Այսինքն մի ձեռքով այդ գումարները բերեց, շոուն արեց, հետո մյուս ձեռքով տարավ: Արդյունքում ժողովրդի մի հատվածը ծափ տվեց , ուրախացավ թալանվածի կոպեկ առ կոպեկ 《վերադարձի》 համար, իսկ քյաբաբը կերան բարձրաստիճան պաշտոնյաները` մի քանի ամսում 25-30 000 դոլարի պարգևավճար փախցնելով:
Տնտեսական հեղափոխության երկրորդ փուլի հերթական 217-րդ մեկնարկը ուշանում է: