Կառավարության վաղվա նիստում կքննարկվի Հայաստանում արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարաձգելու հարցը


22:51 , 13 մայիս, 2020

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի որոշման նախագիծ, ըստ որի` Հայաստանում 30 օրով` մինչև 2020թ. հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ` կերկարաձգվի արտակարգ դրության ժամկետը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Որոշման մեջ նշվում է, որ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։