«Աստղիկ» ԲԿ-ում հայտնաբերվել են կորոնավիրուսի հատուկենտ դեպքեր. ԲԿ


18:13 , 13 մայիս, 2020

168.am-ը գրում է․

Երեկ 168.am-ը տեղեկացրել էր «Աստղիկ» ԲԿ-ում բուժաշխատողների, ինչպես նաև ստացիոնար բուժում ստացող պացիենտների՝ կորոնավիրուսի պայմաններում պարբերաբար թեստավորման մասին:

Երեկ էլ թեստավորման արդյունքում դրական պատասխան ստացած բուժաշխատողների և բուժում ստացող քաղաքացիների թվի մասին լիարժեք տեղեկություն ստանալու ակնկալիքով հարցում էինք ուղարկել «Աստղիկ» ԲԿ:

Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան Ձեր  հարցման, տեղեկացնում ենք, որ, ինչպես գիտեք,  Աստղիկ ԲԿ-ում իրականացվող կորոնավիրուսի թեստավորումը պետական ծրագրի մաս է, և  բոլոր արդյունքները ներբեռնվում են ՀՀ ԱՆ կողմից վերահսկվող ընդհանուր բազա՝ ARMED ծրագրի միջոցով:

Ցանկացած հավելյալ ինֆորմացիա արդեն կարող եք ստանալ ԱՆ համապատասխան բաժնի կողմից:

Մենք կարող ենք նշել, որ, ինչպես արդեն իսկ ասել էինք նախապես, Աստղիկ ԲԿ-ում կիրառվում են բոլոր միջոցառումները ներհիվանդանոցային վարակների կանխման համար, մասնավորապես՝

Այդ միջոցառումների շնորհիվ մեզ մոտ հայտնաբերվել են հատուկենտ դեպքեր, որոնք էլ ըստ սահմանված կարգի ուղղորդվել են համապատասխան բուժհիմնարկ»:

Հ.Գ. Փաստենք, որ բժշկական կենտրոնին մեր հղած ուղիղ հարցերին ուղիղ պատասխաններ չեն տրվել: