Ինչո՞ւ Սիրիան չի կիրառում С-300 համակարգերն Իսրայելի դեմ


18:00 , 13 մայիս, 2020

#Սիրիայի տարածքում #Իսրայելի պարբերական ռազմագործողությունների հետ կապված ամենաուշագրավ խնդիրներից մեկն էլ իսրայելական օդուժի դեմ սիրիական ԶՈւ-ի և հատկապես ռուսական С-300 ՀՕՊ համակարգերի «անզորության» թեման է։

Իմ ուսումնասիրությունների ընթացքում հաճախ եմ հանդիպել Սիրիայում С-300-ների՝ ընդհանրապես չգործարկման տարբեր ապացույցների, որոնց ամբողջական ամփոփումը հանգեցնում է այն պարզ իրողությանը, որ համակարգերը պարզապես ռուս մասնագետների վերահսկողության ներքո են, և հենց #Ռուսաստանն է խուսափում կիրառել դրանք։

Իսկ գրառմանը կցված վերլուծության մեջ ներկայացվում են Մոսկվայի նման վարքի գլխավոր պատճառները․

1. Ռուսաստանը պարզապես երկակի խաղ է խաղում՝ մի կողմից Սիրիայի տարածքում ահաբեկչական պայքարում և իրավիճակի կայունացման նպատակով համագործակցելով սիրիական կառավարության և Իրանի հետ, մյուս կողմից՝ չցանականալով սրել հարաբերություններն Իսրայելի հետ։ Ի դեպ, այս իրողության հետ կապված պարբերաբար մտահոգություններ են հնչել հատկապես Թեհրանից։
2. Մոսկվան խուսափում է իսրայելական օդուժի դեմ պայքարում С-300 համակարգերի ձախողումից։ Նման զարգացումը փաստացի ի ցույց կդնի իսրայելական և արևմտյան տեխնոլոգիաների կիրառական առավելությունները, որն էլ հղի է բավականաչափ բացասական հետևանքներով ՌԴ իշխանությունների և ռազմարդյունաբերական ոլորտի հեղինակության համար։