12:41 , 19 հուլիս, 2013
Pastinfo.am-ը գրում է.
Ցուցարարներն իրենց հետ բերել են Տարոն Մարգարյանի և Գաուստ Սահակյանի՝ վրան խաչ քաշած լուսանկարներով պաստառներ՝ «Վերջ գծատերերի լպիրշությանը» գրությամբ:
Ցուցարարները նաև քաղաքապետարանի մուտքի մոտ գետնին են նետել 50 դրամաոցներ, քանի որ հենց այդքանով է թանկացել տրանսպորտի ուղեվարձը:
Ցուցարարներին է միացել նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:
Նշենք, որ շուրջ մեկ ժամ առաջ մեկնարկած ակցիայի մասնակիցներին ոստիկանները նախապես թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետարանի շենքին: Սակայն իրավապահների հետ քաշքշուկի և հրմշտոցի արդյունքում, նրանց այնուամենայնիվ հաջողվել է ճեղքել դիմադրությունն ու նստել մուտքի աստիճանների վրա: