Ինստագրամն արգելափակել է Կադիրովի էջը


13:45 , 13 մայիս, 2020

Panorama.am-ը գրում է․

Ինստագրամն արգելափակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հաշիվը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ներկայացուցիչը, որին պատկանում է ինստագրամը, հայտնել է, որ Չեչնիայի ղեկավարի էջը հեռացվել է՝ նրա նկատմամբ պատժամիջոցների պատճառով:Այս մասին գրում է Lenta-ն։

Մեկնաբանելով Կադիրովի հաշվի արգելափակումն ինստագրամում, ֆեյսբուքի ներկայացուցիչն ասել է, որ դրանք գործում են ԱՄՆ օրենսդրության շրջանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։