Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 180, մահվան՝ 1 նոր դեպք


11:09 , 13 մայիս, 2020
Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3718 է, մահացածների թիվը՝ 48:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: