Իսլանդիայում մարդիկ չեն կողպում իրենց տների դռները. ինչու՞ են նրանք այդքան անվախ


20:30 , 13 մայիս, 2020

Կյանքն Իսլանդիայում կտրականապես տարբերվում է երոպական յուրաքանչյուր այլ երկրի բնակիչների կյանքից: Տեղի բնակիչների սովորույթները զարմացնում են յուրաքանչյուրին: Օրինակ՝ նրանք սովոր չեն փակելու իրենց տների դռները, իսկ ավտոմեքենայի բանալին մշտապես թողնում են հենց ավտոմեքենայի մեջ: Նման վարքագիծը նորմալ է համարվում, քանի որ իսլանդացիները վախենալու ոչ մի պատճառ չունեն: Ահա թե որ հանգամանքներն են նպաստում նրանց բնականոն կյանքին:

Բնակչության թիվը

Իսլանդիան ամենաքիչ թվով բնակչություն ունեցող պետություններից մեկն է ոչ միայն Եվրոպայի մասշտաբով, այլև աշխարհի: Այստեղ ապրում է 350 հազարից մի փոքր ավելի մարդ: Քաղաքների բնակիչները ճանաչում են միմյանց, այդ իսկ պատճառով իրարից չեն վախենում:

Նրանք անգամ ունեն հատուկ կայք, որտեղ կարողանում են հարսանիքից առաջ գտնել, թե ինչ աստիճանի հարազատներ են: Իսկ եթե իսլանդացի զույգն ամուսնալուծվում է, 100-ից 99 դեպքում նախկին ամուսիններն ընկերներ են մնում: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ նրանք անպայման ունենում են ընդհանուր ընկերներ կամ ծանոթներ:

Սոցիալական մոդելն Իսլանդիայում

Այս պետության տնտեսությունն ամենազարգացածներից մեկն է համարվում աշխարհում: Գործազրկության մակարդակը ցածր է, իսկ բնական ռեսուրսների շնորհիվ ստացվող եկամուտները գրեթե հավասարապես բաժանվում են տեղի բնակիչների միջև:

Միջին աշխատավարձը կազմում է ավելի քան 4,500 եվրո, այդ իսկ պատճառով մարդիկ գոհ են իրենց կյանքից և մշտապես լավ տրամադրություն ունեն: Իսլանդացիներն իրենց հավասար ու պետության կյանքին մասնակցող են զգում: Անգամ Իսլանդիայի նախագահին հնարավոր է սուպերմարկետներից մեկում հերթի մեջ հանդիպել:

Հանցավորության ցածր մակարդակ

Անգամ եվրոպական չափորոշիչներով Իսլանդիայում հանցավորությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այն համարվում է ամենաանվտանգ պետություններից մեկն աշխարհում, որտեղի բանտերում ընդհանուր առմամբ մի քանի հարյուր բանտարկյալ կա ընդամենը: Տեղի ոստիկաններն անգամ զենքեր չեն կրում, քանի որ նրանց հիմնական առաքելությունը վերահսկելն է, որ բարերում նստած մարդիկ հասնեն տուն:

Չկա բանակ

Զարմանալի է, սակայն այս երկրում բացակայում է բանակը: Չկա բանակ, չկա նաև ագրեսիա և վախ: Բանակի գործառույթներից մի քանիսը կատարում են սահմանապահները, որոնք միաժամանակ համարվում են նաև ծովափնյա պահակներ:

Եթե բնակիչներից որևէ մեկը ցանկանում է զինվորական դառնալ, ապա ծառայության է մեկնում Նորվեգիա. Իսլանդիայի և Նորվեգիայի միջև այս բնագավառում հատուկ համաձայնագիր կա կնքված:

Կանխիկ գումար չի շրջանառվում

Իսլանդացիներն իրենց առևտուրը սովոր են կատարել բանկային քարտերի միջոցով: Անգամ բարում որևէ խմիչքի համար կանխիկ գումար չեն վճարում: Այդ իսկ պատճառով էլ բնակիչների տներից ոչինչ հափշտակել հնարավոր չէ. չկա կանխիկ գումար, իսկ գողացված իրերը չափազանց բարդ է իրացնելը կղզում, ինչպես նաև դրանից դուրս բերելը: