Քաղաքապետի խորհրդականի վրա մանրադրամ շպրտեցին


11:55 , 19 հուլիս, 2013

Քաղաքապետի խորհրդականի վրա մանրադրամ շպրտեցինEmedia.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, Գևորգյանի վրա մանրադրամ շպրտեցին: 

Այդ ընթացքում նա պատասխանում էր լրագրողների հարցերին, ներկայացնելով քաղաքային տրանսպորտի սակագնի բարձրացման պատճառները: Դրվագից հետո նա ասաց. «Սա է՞ ձեր վերաբերմունքը», - ու հեռացավ քաղաքապետարանի շենք: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձը թանկանալու է 50 դրամով` դառնալով 150 դրամ: