Որո՞նք են աշխարհի ամենահզոր Android սմարթֆոնները


03:42 , 13 մայիս, 2020

AnTuTu հարթակի ստեղծողները հրապարակել են ապրիլ ամսվա համար ամենաբարձր կատարողականության փորձարկման արդյունքների համաձայն՝ լավագույն սմարթֆոնները:

Ըստ AnTuTu-ի՝ ամենահզոր սմարթֆոնը նոր ֆլագմենային Xiaomi Mi 10 Pro-ն է․ այն ստացել է կատարողականի բարձր վարկանիշ՝ 593 հազար միավոր: Այն աշխատում է Snapdragon 865 լավագույն պրոցեսորով և ունի 8 ԳԲ արագ LPDDR5 օպերատիվ հիշողություն:

Երկրորդ տեղում OnePlus 8 Pro-ն է ՝ փոքր տարբերությամբ․ այն ստացել է 582 հազար միավոր AnTuTu վարկանիշում: Այս սմարթֆոնը գործում է նույն Snapdragon 865-ով, այն ունի ավելի շատ օպերատիվ հիշողություն՝ 12 ԳԲ, բայց այնուամենայնիվ, ստացել է ավելի ցածր վարկանիշ: Ամենայն հավանականությամբ, OnePlus-ը փորձում է փոքր-ինչ կրճատել կատարողականությունը` ջերմությունը նվազեցնելու և մարտկոցը խնայելու համար:

580 հազար միավոր գնահատմամբ երրորդ տեղը զբաղեցնում է բազային ֆլագմեն Xiaomi Mi 10-ը` նույն Snapdragon պրոցեսորով, 865 և 8 ԳԲ հիշողությամբ:

Մյուս 7 լավագույն սմարթֆոնները ստորև՝

Samsung Galaxy S20 Ultra 5G (Exynos 990) – 519 հազար միավոր

Samsung Galaxy S20 + 5G (Exynos 990) – 518 հազար միավոր

ASUS ROG Phone II (Snapdragon 855+) – 509 հազար միավոր

Samsung Galaxy S20 + (Exynos 990) – 505 հազար միավոր

Samsung Galaxy S20 5G (Exynos 990) – 503 հազար միավոր

OnePlus 7T (Snapdragon 855+) – 496 հազար միավոր

OnePlus 7T Pro (Snapdragon 855+) – 496 հազար միավոր