26 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարի պայմանագիրը՝ եռակողմ


16:08 , 12 մայիս, 2020

2016 թվականին Ապրիլյան պատերազմը սանձազերծելիս Ադրբեջանի նպատակներից էր նաև ստանալ նոր փաստաթուղթ, նոր հրադադարի պայմանագիր, որը կլիներ երկկողմ, առանց Արցախի և կունենար 1994թ. մայիսի 12-ի այս պայմանագրի ուժը։

Սրանով Ադրբեջանն ուզում էր չեզոքացնել Արցախի ստորագրությունը և զրոյացնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը։

Այս հարցում ևս Ադրբեջանին ոչինչ չհաջողվեց։