Չեմ զարմանա, եթե լայն զանգվածներին զբաղեցնելու համար Նիկոլն ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծի՝ պարզելու Ավարայրի ճակատամարտի արդյունքները


14:16 , 12 մայիս, 2020

Արդեն չեմ զարմանա, եթե Նիկոլը լայն զանգվածներին զբաղեցնելու համար Ազգային ժողովում մի հատ էլ քննիչ հանձնաժողով ստեղծի՝ պարզելու համար Ավարայրի ճակատամարտի արդյունքները։ Վերջիվերջո, մինչ օրս հայ ազգին խիստ հուզում ա, թե ինքն ինչու է այդ ճակատամարտում հենց բարոյական հաղթանակ տարել, եւ ինչ է թաքնված այդ կարգի հաղթանակի տակ։ Մի երկու տարի կարան քննեն այդ հարցը, առավել եւս, որ, ըստ բազմաթիվ մեկնաբանությունների, հայ ազգի մեջ կան դեռ բավականաչափ թվով անձինք, ովքեր մասնակցել են այդ ճակատամարտին...