11:09 , 19 հուլիս, 2013
PanARMENIAN.Net-ը գրում է.
Ուղեվարձի թանկացումը դժգոհության ալիք են բարձրացրել ուսանողության շրջանում: Հաշվի առնելով այն, որ երթուղղայիններից ամենաշատը հենց ուսանողներն են օգտվում և նաև այն, որ ուսանողները այնքան ապահոված չեն, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընթացիկ ծախսերը,Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ-ն բազմաթիվ ուսանողների խնդրանքով և աջակցությամբ պատրաստվում է դիմել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի ուսանողների համար տրասպորտի սակագինը մնա նույնը՝ 100 դրամ: Այս մասին տեղեկացնում է Երիտասարդ համալսարանականների միավորում ՀԿ արտաքին կապերի կորիդնատոր Դավիթ Տաշչյանը:
Հիշեցնենք, որ վաղվանից քաղաքացիները երթուղային տաքսիներով երթևեկելու համար պետք է վճարեն 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն: