Մի անգրագետ կա ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում․ բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել


12:57 , 12 մայիս, 2020

Մի անգրագետ կա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում։ Էն, որ փետրվարի 24-ին խոստացել էր, որ անձամբ ինձ ժողովուրդը «դատափետելու է «Ոչ»-ի քարոզչության կողմը ստանձնելու համար»։

Այսօր Ազգային ժողովում նույն անգրագետն իրեն թույլ տվեց այնպիսի՜ արտահայտություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հասցեին, այնպիսի՜ անհարգալից վերաբերմունք, այնպիսի՜ տոն, որ ուղղակի պատկերացնելու չէ։

Քայլականներին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս նման ոչնչությունների առաջին պլան չբերել՝ առաջին հերթին նույն այդ ոչնչության շահերից ելնելով։