Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է


12:50 , 12 մայիս, 2020

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը։

«Վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, նախագահ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո»,- ասվում է Քոչարյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 28-ին տեղափոխվել էր Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցնելու համար։ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։