Երևանի Սարի թաղում բախվել են Opel-ն ու ЗИЛ-ը, որը փլուզել է քարե պարիսպը. կա վիրավոր. shamshyan.com


12:03 , 12 մայիս, 2020

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են Opel մակնիշի 36 AF 066 համարանիշի և ԶԻԼ մակնիշի 34 CO 933 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Բախման հետևանքով ЗИЛ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, փլուզել շինության պարիսպը և մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։