Շանհայում «Դիսնեյլենդը» վերսկսել է իր աշխատանքը


02:43 , 12 մայիս, 2020

Շանհայում գտնվող «Դիսնեյլենդ» ժամանցի զբոսայգին մայիսի 11-ին բացել է իր դռները այցելուների առաջ: Այն, կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված, փակ էր հունվարի 25-ից: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Նախնական փուլում «Դիսնեյլենդ» կթողնեն այն մարդկանց, ովքեր նախապես ամրագրումներ կատարած կլինեն կոնկրետ ժամանակով: Զբոսայգին առայժմ սահամանփակ թվով այցելուներ է ընդունելու, մուտքի մոտ այցելուները կջերմաչափվեն, կներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Դրանից բացի, զբոսայգի եկողները պետք է իրենց հեռախոսներում ունենան հատուկ հավելվածներ, որոնց միջոցով վերահսկվում են անձի առողջությունը և շփումների ընթացքը: Զբոսայգի այցելելու պարտադիր պահանջներից է սոցիալական հեռավորությունը պահպանելը:

Մինչ կորոնավիրուսը զբոսայգին մեկ օրում ընդունում էր 80 հազար այցելու: