Ստամբուլում տուրիստներին տուգանել են՝ սոցիալական հեռավորություն չպահպանելու համար


01:01 , 12 մայիս, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Ստամբուլում ոստիկանների և զբոսաշրջիկների միջև վեճ է ծագել՝ կորոնավիրուսով պայմանավորված սոցիալական հեռավորության պահանջի խախտման պատճառով։

Մայիսի 11-ին Ստամբուլի Թաքսիմ շրջանի Իսթիքլալ թաղամասում մի խումբ օտարազգի զբոսաշրջիկներ փողոցում խմբված զրուցել են, ապա գրկախառնվել։ Տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները զգուշացրել են նրանց, որ անհրաժեշտ է միմյանց միջև պահպանել սոցիալական հեռավորություն։

Զբոսաշրջիկները հրաժարվել են հետևել այդ պահանջին՝ շարունակելով խմբված մնալ։ Իսկ նրանցից մեկը հարձակվել է լրագրողի վրա, ով փորձել է լուսանկարել զբոսաշրջկներին։ Ծագած վեճի արդյունքնում ոստիկանները առգրավել են տուրիստների անձնագրերը և նրանցից յուրաքանչյուրին տուգանել 1000 թուրքական լիրայի չափով (շուրջ 141 ԱՄՆ դոլար)։