Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում


17:34 , 11 մայիս, 2020

Առողջապահության նախարարի մակարդակով խուճապ է տարածվում ու ոչ միանշանակ ընկալվող նենգափոխված «ճշմարտություն»:

Ապագան կանխատեսվում է տասնյակհազարավոր ԴԵՊՔԵՐԻ ակնկալիքով, ինչը ՍՈՒՏ է:

Հունիսի 8-ին ՈՉ ԹԵ ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպք, այլ մարտ ամսից հաշվառված դեպքերի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԿԿԱԶՄԻ 12.700 դեպք, իսկ մենք ԿՈՒՆԵՆԱՆՔ 12.700 դեպքից հանած ապաքինվածների թիվը, որը, ինչպես նախարարն է ասում նույն ստատուսում, ՀԱԶԱՐԱՎՈՐ անձինք են:

Իրականում.

Դեպքերը 15 օրը մեկ ՉԵՆ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈւՄ, քանի որ ամեն օր վարակակիրների թիվը գրեթե նույնն է՝ 120-160, ավելին՝ այսօր եղել է մոտ 80 դեպք: Հետևաբար չկա ոչ մի կրկնապատկում, այլ կայուն տեմպով վարակը շարունակվում է: Դա նշանակում է վարակի տարածման երկրաչափական պրոգրեսիայի ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ:

Համաճարակը ԼՌՎԵԼ Է:

Image may contain: 1 person