10:02 , 19 հուլիս, 2013
Մի երկու տարի առաջ ուսանող տղաներից մեկը քաջագործության նման պատմում էր, որ տունը վարձել էր Վեցերերդ Մասիվում ու քանի որ գրպանում տրանսպորտի փող անգամ չկար, մի քանի օր դասի էր գնացել-եկել ոտքով:
էսպիսի դեպքերը շատանալու են: Նորմալ երեխաներ կլինեն, որ դուրս կմնան համալսարաններից` հենց էս սննդի ու տրանսպորտի թանկացման պատճառով: Էն մնացածն էլ` ուսման վարձերը չտալու պատճառով:
Ո՞վ գիտի` քանի ապագա գիտնական ու արվեստագետ ենք կորցնում էս ճղճիմ փողային վազքի հետ:
Գոնե մարդ եղեք, դպրոցականներին, ուսանողներին ու ծերերին անվճար տարեք, ոնց անվճար են ֆռֆռում ձեզ ծնող մայրերը, ձերոնք: