Փաշինյանների ընտանեկան հավաքածուն ամբողջանում է. վատ դերասան Հրաչյա Հակոբյանը դատի է տվել ինձ


14:32 , 11 մայիս, 2020

Նիկոլ Փաշինյանի աներձագ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր, նախկինում երրորդական դերերի էժան դերասան, ներկայումս, ըստ օդում կախված լուրերի, սիգարետի կանտրաբանդիստ Հրաչ Հակոբյանը դատի է տվել ինձ ու Artur Danielyan-ին իր անբասիր հեղինակությունն արատավորելու համար: Փաշինյանների ընտանեկան հավաքածուն գնալով ամբողջանում է, անհամբեր սպասում եմ փոքրիկ Արփիի և Մարիամի դատական հայցերին:

Հորդորում եմ Նիկոլին և Աննային՝ իրենք ևս դատական հայցեր ներկայացնեն իմ դեմ:

Սիրով և մեծ հպարտությամբ ընդունում եմ աներձագ Հրաչի դատական մարտահրավերը: