Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը մանկապարտեզի տնօրենի դերում ինչպես է արդարացնում բռնությունը


14:00 , 11 մայիս, 2020

«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է»,- այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք՝ ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆՆ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։

Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց՝ հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։

Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրն ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունն իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։

#ԽԾԲ
#ՆորԻշխանություններ
#ՆորԱզգականներ