09:57 , 19 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Անցած գիշեր Մադրիդում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հրաժարականը պահանջող ցուցարարների միջև: Այս մասին հայտնում է Associated Press գործակալույունը:
Հազարավոր ցուցարարներ փակել էին կենտրոնական շրջանի մի քանի փողոցներ: Այդ շրջանում է գտնվում իշխող Ժողովրդական կուսակցության կենտրոնակայանը: Ակցիայի մասնակիցները պահանջել են ֆինանսական չարաշահումների սկանդալի մեջ հայտնված Ռախոյի հրաժարականը: Ցույցը ցրելու համար իրավապահները կիրառել են ռետինե մահակներ: Գործակալության տվյալներով՝ տուժածներ կան երկու կողմից էլ:
Համանման պահանջով նույն օրը հազարավոր ցուցարարներ դուրս էին եկել նաև Բարսելոնի փողոցներ:
Ռախոյը հուլիսի 15-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: