Ինչո՞ւ են այսօր ինքնաթիռներն էականորեն ավելի դանդաղ թռչում, քան 40 տարի առաջ


20:30 , 11 մայիս, 2020

2020թ. ինքնաթիռներում հնարավոր է գտնել և՛ հարմարավետ ննջարաններ, և՛ բնական սնունդ, և՛ տարատեսակ մուլտիմեդիական կենտրոններ, և՛ անգամ wi-fi: Դեռևս կես հարյուրամյակ առաջ ավիացիայի ոլորտում այս բոլոր բարիքները գոյություն չեն ունեցել, սակայն, միաժամանակ, ինքնաթիռներն ավելի արագ էին թռչում: Ո՞րն էր պատճառը:

Եթե այսօր Նյու Յորքից Հյուսթոն գնալու համար պահանջվում է չորս ժամ, ապա 1973թ. ուղևորները մի քաղաքից մյուսը հասնում էին ընդամենը երեք ժամում:

Ժամանակակից ինքնաթիռների նման «դանդաղության» հիմնական պատճառը հասարակ տնտեսվարությունն էր: Վերջին տարիներին վառելիքի գինը բավականաչափ աճել է, և այսօր ավիաընկերությունների համար առավել ձեռնտու է կերակրել իրենց ուղևորներին, քան մի կետից մյուսն ավելի արագ հասնել:

Տասնյակ տարիներ առաջ ինքնաթիռների կառուցվածքն ամբողջովին այլ էր: Մասնավորապես, լայներներն ունեին թևերի այլ ձև: Դա թույլ էր տալիս նրանց ավելի արագ թռչել, սակայն, միաժամանակ, թռիչքն ու վայրէջքն ավելի կոպիտ էին իրականանում: Իսկ ինչպես հայտնի է, այդ երկուսը թռիչքի ամենավտանգավոր մասերն են համարվում: Հենց այդ պատճառով էլ ինքնաթիռներն այսօր այլ կերպ են կառուցվում. դրանք էականորեն դանդաղ են թռչում, սակայն առավել անվտանգ են: