Վաղը «Իմ Քայլը» նախատեսում է անցկացնել ԱԺ արտահերթ նիստ որի մասին դեռևս չեն հայտարարել. նիստի ընթացքում քվեարկվելու է Լանզարոտեի կոնվենցիան


01:34 , 11 մայիս, 2020

Վաղը՝ ժամը 10:00-ին, «Իմ Քայլը» նախատեսում է անցկացնել ԱԺ արտահերթ նիստ, ի դեպ, որի մասին դեռևս չեն հայտարարել: Նիստի ընթացքում քվեարկվելու է Լանզարոտեի կոնվենցիան: Ինչպես գիտեք, կոնվենցիան գաղտագողի քննարկել են և տարել քվեարկության:

Հիշեցնեմ նորից, որ բոլոր այն պատգամավորներն, ովքեր կողմ կքվեարկեն այս կոնվենցիայի վավերացմանը, կհաստատեն, որ իրենք սպասարկում են Սորոսի գործակալական ցանցի շահերը՝ ստանձնելով պատասխանատվություն այն բոլոր վտանգավոր հետևանքների համար, որոնք կլինեն, եթե այդ կոնվենցիան այս կերպ վավերացվի: Բարի գիշեր: